Այն կերպարը, որը երեկ Ֆրանսիայում հուզիչ տեքստեր էր ասում, զուգահեռ հանձնարարություն էր իջեցնում զոհվածի ծնողի տնային կալանքը երկարացնելու մասին. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մեր զոհված հերոսներից Մխիթարի հոր` Գարիկ Գալեյանի տնային կալանքը դատարանը ևս 2 ամսով երկարաձգեց: Այն կերպարը, ով երեկ Ֆրանսիայում հուզիչ տեքստեր էր հնչեցնում ֆրանսիահայ հերոս Միսակ Մանուշյանի հասցեին, զուգահեռ հանձնարարություն էր իջեցնում հանուն Արցախի և Հայաստանի պաշտպանության մարտերում նահատակվածի ծնողի տնային կալանքը երկարացնելու մասին: Սեփական պատմությունն ատողն ու իր երկրի հերոսների գործը հողին հավասարեցնողը դեռ երես էլ ունի` խոսում է վեհ գաղափարների մասին: Անամոթությունն ու երեսպաշտությունը սկզբունք դարձնելով՝ երկիր են ներկայացնում»:

Լրահոս