Այն, ինչ ասաց պարոն Փաշինյանը, ես տրամաբանություն չտեսա. Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տրամաբանություն չի տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական տարածքով Նախիջևան տարանցումը բացելու մասին հայտարարություններում։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Երևանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանը, Ադրբեջանի համար բացել ճանապարհը դեպի Նախիջևանի էքսկլավ։ Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ ասվում էր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Հայաստանի կողմից Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի անվտանգության երաշխիքի մասին։ «Այն, ինչ ասաց պարոն Փաշինյանը, ես այնտեղ տրամաբանություն չտեսա, անկեղծ ասած, դժվար թե տեղին լինի համեմատել այս երթուղիները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ «Համոզված եմ, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի վերականգնումն այլընտրանք չունի, դրա պարամետրերն ամրագրված են եռակողմ համաձայնագրով։ Երթուղին անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության հսկողության ներքո։ Այնտեղ սկզբունքորեն համաձայնեցվել են սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերը Ադրբեջանից Հայաստան մուտքի և Հայաստանից ադրբեջանական Նախիջևան ելքի ժամանակ»,- ասել է Լավրովը։

Լրահոս