Այդ պայմանագրում հայկական շահ չկա. Մանուկյան
Ամիսներ առաջ «Հայաստան» խմբակցության 4 պատգամավորով հնարավորություն էինք ունենում ծանոթանալ այն փաստաթղթին, որը քննարկվում էր Երևանի և Բաքվի միջև, սակայն, երբ սկսեցինք բարձրաձայնել մեր անհանգստությունները, դրանից հետո Փաշինյանի կամայական որոշմամբ մեզ արգելվեց, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավար Գեղամ Մանուկյանը։
Նա ավելացրեց, որ կրկին դիմել են ԱԳՆ-ին, սակայն դարձյալ մերժում են ստացել. «Այդ պայմանագրում ասվում է, որ կոմունիկացիաների հարցը հանված է։ Ենթադրում եմ, թե որ 3 կետերն են հանվել՝ նրանք, որտեղ հայկական շահն է եղել։ Ադրբեջանը ի նպաստ ՀՀ-ի կետերը հանել է դրույթներից։ Իրականում, Նիկոլ Փաշինյանին միայն սպիտակ թուղթ է պետք, որ 2021 թվականի այն մուրճից հետո մի ձեռքում էլ սպիտակ թուղթ ունենա, որպեսզի ասի՝ տեսեք ժողովուրդ, ձեզ բերեցի խաղաղություն։ Այս բոլորը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ այս ամենի նպատակը իրենց իշխանությունը երկարաձգելն է՝ հետագա բոլոր խնդիրները թողնելով հաջորդ սերունդներին, ղեկավարներին։