ԱՄՆ-ում հագուստ գողանալու համար դատապարտված, քրեական անցյալ ունեցող Դիանա Գալոյանը 2020 թվականին նշանակվել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում

2017 թվականին ԱՄՆ-ում հագուստ գողանալու համար դատապարտված, քրեական անցյալ ունեցող Դիանա Գալոյանը 2020 թվականին նշանակվել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։ Լոս Անջելեսի դատարանը պաշտոնապես oragir.news-ին է փոխանցել ամերիկյան հագուստի խանութում կատարված գողության դեպքի արձանագրությունը։ 2018 թվականից կադրային «փայլուն» քաղաքականությամբ աչքի ընկնող այս իշխանություններին չի խանգարել անգամ ռեկտոր նշանակվածի քրեական անցյալը, անգամ այն դեպքում, երբ հստակեցվում է, որ ռեկտորի քրեական գործը մարվել է միայն 2023թվականին։ Հասարակության ամենատարբեր հանցավոր շերտերից իշխանությունը զավթած, պետական պաշտոններ զբաղեցրածներից ազատվելը այսօր առավել քան երբևէ ազգային հրատապ խնդիր է, նման կադրերի կառավարման «արդյունք»-ում է վերանում ու վտանգվում մեր արժեքային համակարգը՝ գողերով, դասալիքներով, կոռումպացված կադրերով, փաբերում պարտքերով գարեջուր խմող նախարարներով ու այդպես շարունակ։ նիկոլի նշանակած կադրերին անգամ զուգարանների վերանորոգում հնարավոր չի եղել վստահել, ուր մնաց թե պետական բարձր պաշտոնների նշանակելը։

Լրահոս