ԱՄՆ-ն խրախուսում է ուղիղ բանակցությունները` մարդասիրական մատակարարումների հոսքը մեծացնելու համար. Բլինքեն

Միացյալ Նահանգները ողջունում է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի ԼՂ ծայրահեղ կարևոր մարդասիրական պաշարների մատակարարումը: Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Այս մոտեցումը ես քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Մենք խրախուսում ենք ուղիղ բանակցությունները՝ մարդասիրական մատակարարումների հոսքը մեծացնելու համար»,- գրել է նա։

Լրահոս