Ամեն ինչ անելու ենք, որ պետությունը տեր կանգնի իր 120 հազար քաղաքացիներին. «ՀայաՔվեն» ստորագրությունները հանձնում է ԿԸՀ

«ՀայաՔվեն» այս պահին ստորագրություններն է հանձնում ԿԸՀ: Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ այսօր կարևոր հանգրվանում են գտնվում. «Այսօր ավելի քան 58 հազար քաղաքացու ստորագրությունները պաշտոնապես հանձնում ենք ԿԸՀ-ին: Սա մի փոքր երկար գործընթաց է, մարդիկ նույիսկ մի փոքր տարակուսում են, թե ինչու ենք հիմա հանձնում։ Մենք նույնիսկ սահմանված ժամկետից շուտ էլ ենք հանձնում, սա օրենքով է: Մենք հավաքած ստորագրությունները թվայնացրել ենք, վերամշակել ենք, պարզել ենք սխալների տոկոսը, որը, մեր կարծիքով, չի գերազանցում կես տոկոսը։ Վստահ ենք, որ ԿԸՀ-ն որևէ առիթ չի ունենալու մերժել: ԿԸՀ-ն մեկ ամիս ժամանակ կունենա այն վավերացնելու համար: Այն պահից, երբ ԿԸՀ-ից կստանանք քաղաքացիների ստորագրությունների վավերացումը, մենք այդ պահից օրենքի նախագծով կմտնենք ԱԺ: Դա է լինելու այս գործողության կուլմինացիան: Մենք վճռական ենք տրամադրված, որ ԱԺ-ում օրենքի նախագիծը ընդունվի: Այսօր միջազգային հանրությունը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Արցախը հանձնելու և այնտեղ ողբերգություն տեսնելու մեջ, մենք վճռական ենք տրամադրված այդ ողբերգությունը կասեցնելու հարցում»:

Լրահոս