Ամեն անգամ, երբ թվում է՝ ցինիզմը սահմաններ ունի, Փաշինյանը հակառակն է ապացուցում. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Փաշինյանի անսահման ցինիզմը․ Ամեն անգամ, երբ թվում է՝ ցինիզմն, այնուամենայնիվ, սահմաններ ունի, Փաշինյանը հակառակն է ապացուցում: Նա Եռաբլուր այցելեց 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի հաջորդ օրը՝ երկրում չլինելու պատճառով: Լռելու փոխարեն՝ նա դարձյալ խոսեց: «Ինձ համար հետեւությունը մեկն է. մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն։ Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար», – նշել է Փաշինյանը: Եթե այս տկարամիտ մարդու հիվանդ երևակայությանը հետևենք, ապա աղետաբեր պատերազմն ու Արցախի կորուստը «մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել»: Այս նույն տրամաբանությամբ՝ Փաշինյանը սեպտեմբերի 27-ը, նոյեմբերի 9-ը կամ Արցախի կործանման օրը պետք է հայտարարի Հայաստանի պետականության վերականգնման օր: Իրականությունը միանգամայն այլ է՝ Փաշինյանի նախապատերազմյան քաղաքականությունն է պատերազմը բերել մեր տուն՝ Արցախի կործանման և Հայաստանի սուբեկտության ոչնչացման պատճառ դառնալով: Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Փաշինյանի նախապատերազմյան վարքագիծը կամ քաղաքականությունը կապ չունեն Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծումը լեգիտիմացնելու հետ, ակամայից կյանքի իրավունք են տալիս Փաշինյանի այն հակագիտական թեզին, թե «… պետություն ունենալու հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո»։

Լրահոս