Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդին
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին:
Ողջունելով Գևորգ Սրբազանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհավորել է վերջինիս եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման, ինչպես նաև կաթողիկե հայ համայնքի առաջնորդի պաշտոնը ստանձնելու առիթով։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով Սրբազան հորը, մաղթել է Աստծո օգնականությունն ու առաջնորդությունը պատասխանատու առաքելության մեջ՝ ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու։