Աղետը նաև նրանում է, որ ոչ մեկ չգիտի, թե կուլիսներում ինչ է պայմանավորվել ՔՊ վերնախավը և զիջողականության քաղաքականությունը որտե՞ղ և ե՞րբ է վերջանում

Երբ ՔՊ ղեկավարը հայտարարում է, որ սխալ է գործել` 2018-ին անկեղծ չասելով հանրությանը, որ Արցախը պետք է հանձնի, սա կրկնակի ողբերգության մասին է խոսում, նման տեսակետ է հայտնել ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այն, ինչ արեց ՔՊ-ն Արցախի ու ՀՀ մի շարք բնակավայրերի նկատմամբ, ցավոք, արդեն սարսափելի իրականություն է: Բայց միաժամանակ հարց է առաջանում` ունի՞ որևէ մեկը երաշխիք, որը վաղը, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, ՀՀ հերթական տարածքը հանձնելիս Փաշինյանը չի ասի` գիտե՞ք, ես մեղավոր եմ, որ օրինակ` 2023 կամ 24 թվականին ձեզ չէի ասել, որ մեզ միայն Երևանն էլ բավարար է` ինքնիշխան, լեգիտիմ պետություն ունենալու համար: Իրավիճակի ողջ աղետը նաև սրանում է, որ ոչ մեկ չգիտի, թե ինչ է կուլիսներում պայմանավորվել ՔՊ վերնախավը և զիջողականության քաղաքականությունը որտե՞ղ և ե՞րբ է վերջանում»:

Լրահոս