Աղբահանության հիմնարկում վարորդների կարիք ունենք․ Կատվալյան

Մոտ 15 վարորդի կարիք ունենք, որ կարողանանք լիարժեք աշխատանքներ իրականացնել. Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե ինչ է տեղի ունենում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պարկում՝ ասաց հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։ Նա նշեց, որ տեխնիկան ամբողջությամբ աշխատում է, պարզապես վարորդների կարիք կա։ «Բոլոր վարորդները դուրս են գալիս տարածք, և եթե մի մեքենա խափանվում է տարածքում, տվյալ վարչական շրջանում արագ փոխարինման կարիք է առաջանում։ Փաստացի, պահուստային վարորդ չունենք, բայց ունենք պահուստային ավտոմեքենաներ»,-ասաց նա

Լրահոս