Ալմա-Աթայի հռչակագրի աշխարհաքաղաքական կարևորությունը

Ալմա-Աթայի հռչակագրի աշխարհաքաղաքական կարևորությունը… Ինչպես «բոլորին» հայտնի է 1991թ.-ին կազմաքանդվեց ԽՍՀՄ-ը և 15 հանրապետությունները ձեռք բերեցին անկախություն։ Արամ Մանուկյանը, հրապարակելով Անկախության հռչակագրի տեքստը, Հայաստանը հռչակեց անկախ հանրապետություն, որն ունեցավ Սահմանադրություն, որտեղ հստակ անդրադարձ կա ԼՂԻՄ-ին և ղարաբաղյան հարցին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախացավ նաև Ադրբեջանի հանրապետությունը, սակայն բոլորս հիշում ենք, որ ԼՂԻՄ-ը դուրս եկավ ԽՍՀՄ-ից որպես անկախ միավոր, իսկ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ չի հանդիսանում ԽՍՀՄ-ի իրավահաջորդը։ ՀՀ երկրորդ նախագահը ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ, պատասխանելով հնչեցված հարցին, ասաց հետևյալը՝ «ԼՂԻՄ-ը որևէ առնչություն չունի անկախություն հռչակած Ադրբեջանի հանրապետության հետ» (օգտագործելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետություն տերմինը)։ Արցախյան առաջին պատերազմում հայկական ուժերը բուֆերային գոտի ստեղծելու և հետագայում հայկական կողմի բանակցային դիրքերն ամրապնդելու համար ադրբեջանական զինված ուժերին դուրս քշեցին նաև «7 շրջաններից»՝ պահանջելով ԼՂԻՄ-ի կարգավիճակ 7 շրջանների դիմաց։ Բնական է, որ հետագայում ԼՂԻՄ-ը հանրաքվեի միջոցով միանալու էր ՀՀ-ին։ Ցանկանում եմ մեջբերել ՀՀ երրորդ նախագահի խոսքերը Արցախի օկուպացիայից հետո՝ «Արցախի հարցն ինձ համար փակված չէ»։ Այս հայտարարությունը հասկանալու համար անհրաժեշտ են խորքային գիտելիքներ ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական իրավիճակն ու հարաբերությունները գնահատելու համար։ Հիմա գնահատենք ներկայիս իրավիճակը… Ալմա-Աթայի հռչակագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից վավեր չի կարող համարվել, քանի դեռ կատարված չեն այդ հռչակագրի բոլոր կետերը, այն է՝ սահմանագծումն ու սահմանազատումը բոլոր հետխորհրդային հանրապետությունների միջև, որից կարելի է ենթադրել, որ իրավաբանորեն ԽՍՀՄ-ը չի լուծարվել։ Չպետք է մոռանալ, որ ՌԴ-ի ղեկավարը երբեք չի հայտարարել ռուս-ուկրաինական պատերազմի մասին, այլ՝ «հատուկ ռազմական օպերացիայի»։ Եթե այդպես է, ապա այժմ միջազգային իրավունքի տեսանկյունից ադրբեջանական զորքերն օկուպացրել են՝ ԽՍՀՄ-ից որպես հայկական ավտոնոմիա անկախացած ԼՂԻՄ-ը և անկախ որևէ երկրի ղեկավարի հայտարարությունից կամ ստորագրած փաստաթղթից, ԼՂԻՄ-ն անկախ է, քանզի ինչպես նշեցի Ադրբեջանի հանրապետությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի հանդիսանում ԽՍՀՄ-ի իրավահաջորդը, սակայն անգամ հանդիսանալու պարագայում ԼՂԻՄ-ը չի հանդիսանում նորանկախ Ադրբեջանի մաս։ Տեսնենք ինչ դիրքորոշում ունի ՄԱԿ-ն (այս պահին հավաքանան արևմուտքը) այս հարցում. եթե ՄԱԿ-ը ցանկանում է միջազգային իրավունքի տեսանկյունից վավերացնել Ալմա-Աթայի հռչակագիրը, ապա միանշանակ պետք է արագացնի հետխորհրդային երկրների սահմանազատման և սահմանագծման պրոցեսը՝ հենվելով երկրների ինքնիշխանության պահպանման և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի վրա, ինչին ի պատասխան ՌԴ-ն պետք է ընդունի, որ ԼՂԻՄ-ը չի հանդիսանում նորանկախ Ադրբեջանի մաս՝ վերադարձնելով ՌԴ խաղապահների լեգիտիմ մանդատը Լեռնային Ղարաբաղ (բնականաբար հայ բնակչության վերադարձով), իսկ այդ դեպքում Ադրբեջանը փաստացի կարող է հռչակվել որպես ցեղասպանություն և էթնիկ զտում իրականացրած պետություն։ Փաստացի, եթե վերականգնվում է ԽՍՀՄ-ը (բնականաբար նոր կանոններով), ապա ՌԴ խաղաղապահների մանդատով ԼՂԻՄ-ում ապրող հայերը վերադառնում են, հակառակ պարագայում Ալմա-Աթայի հռչակագիրը կվավերացվի՝ միջազգային իրավունքի տեսանկյունից լեգիտիմացնելով ԽՍՀՄ-ի կազմալուծումը և նոր ուժ տալիս ՀՀ Անկախության հռչակագրին։ Հայը պահանջում է աշխարհից, կամ հայկական ԼՂԻՄ կամ Ալմա-Աթայի հռչակագրի վավերացում… ընտրե՛ք… Հ.Գ. Ստորև պատկերված նկարը 2020թ.-ի հուլիսի 7-ին հրապարակված հոդվածս է, որտեղ նկարագրված է արցախյան 44-օրյա պատերազմը, և որն ավարտվում է հետևյալ տողերով՝ Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։ Հիմա աշխարհը կանգնած է երկընտրանքի առջև կամ ՌԴ խաղապահների մանդատով հայ բնակչությամբ ԼՂԻՄ և նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի կատարում կամ միջազգային իրավունքի տեսանկյունից Ալմա-Աթայի հռչակագրի վավերացում։

Լրահոս