Ալեն, մեղավոր եք դուք, պատասխանատու եք դուք, հայրենավաճառ եք դուք

Ալեն, մեղավոր եք դուք, պատասխանատու եք դուք, հայրենավաճառ եք դուք, հայրենիքն ուրացող եք դուք, ադրբեջանցիների հետ սիրախաղի արդյունքում հայրենիք հանձնող եք դուք: Ձեր նախընտրական ոչ մի ծրագրում չկար, որ դուք հանձնելու եք Արցախը, չկար, որ դուք միջանցք կամ այլ տարածք եք զիջելու թշնամուն: Հայ ժողովուրդը խաբված է քո ու քո թմի ղեկավարի կողմից: Ո՞վ ձեր հետ միասնական լինի. մե՞նք: Միասնական են լինում գաղափարի շուրջ, միասնական են լինում ընդհանուր արժեքների շուրջ, միասնական են լինում հայրենիքի ու ազգային ծրագրի շուրջ: Ձեր հետ միասնական կարող են լինել ադրբեջանցիները, ձեր ծրագրերն են համապատասխան և միանման, ձեր հետ միասնական կարող եք լինել թուրքերը, ձեր ծրագրերն էլ են համապատասխան և միանման, բայց հայ ժողովուրդը չի կարող միասնական լինել իրեն դավաճանած, իր հայրենիքը կտոր-կտոր հանձնող, նոր ցեղասպանություն բերած ուժի հետ, որը անհասկանալի է, թե ում է ծառայում, բայց հասկանալի է, որ չի ծառայում հայ ժողովրդին:

Լրահոս