Ալավերդի քաղաքում հիմնվել է հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի, ընթացող աշխատանքների լուսաբանման նպատակով Ալավերդի քաղաքում հիմնվել է միասնական տեղեկատվական կենտրոն։ Կենտրոնը պարբերաբար կկազմակերպի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ և աջակցություն կցուցաբերի լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին։ Կենտրոնի տեղեկատվությունը կհրապարակվի միասնական տեղեկատվական հարթակի սոցցանցային էջերում` Facebook և Telegram։ Ալավերդիում միասնական տեղեկատվական կենտրոնի հասցեն՝ Զորավար Անդրանիկի 8/1, Ալավերդիի քաղաքապետարան, 4-րդ հարկ: Հեռախոս: +37477000197 Երևանից ԶԼՄ ներկայացուցիչների տեղափոխման համար հեռախոս` +37498650621:

Լրահոս