Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն է տրամադրում բերման ենթարկված քաղաքացիներին
Նոր ձևավորված Ազգային կոմտեն հայտարարել է, որ իրավական օգնություն կտրամադրի այս օրերին իրականացվող գործողությունների ժամանակ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված քաղաքացիներին։
«Սիրելի հայրենակիցներ,
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն է տրամադրում այս օրերին իրականացվող գործողությունների հետևանքով ապօրինաբար ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված քաղաքացիներին։
Կարող եք կապնվել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477630632
Տեղակացնում ենք նաև, որ ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ, որի հետ կապ հաստատելու համար, կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 033 600 714»,- նշված է հայտարարությունում։