Ադրբեջանցի փաստաբանը դատարանին խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին

Լաչինի միջանցքից ապօրինաբար առևանգված Վագիֆ Խաչատրյանը, ում գործով այսօր Բաքվում շարունակվում է դատական նիստը, խնդրել է արդարացնել իրեն։ Խաչատրյանը դատական նիստում վերջին խոսքով է հանդես եկել, ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում ու դատարանին խնդրել է արդարացնել իրեն: Խաչատրյանի փաստաբանը, որն ադրբեջանցի է, նույնպես դատարանին խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին։ Հիշեցնենք՝ գործով մեղադրող դատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկման դատապարտել Վագիֆ Խաչատրյանին։

Լրահոս