
Ադրբեջանն առևանգել է նաև Դավիթ Բաբայանին. նա կալանավորվել է
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին կալանավորելու մասին։
Նա կալանավորվել է 4 ամսով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Բաբայանը հայտարարել էր, որ որոշել է հանձնվել Ադրբեջանի իշխանություններին։