Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան․ Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 3-ի հեռախոսազրույցում ԱՄՆ օրենսդիրներին զգուշացրել էր, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը հարավային ուղղությամբ կարող է ներխուժել Հայաստան, հայտնում են Politico-ի անանուն աղբյուրները։ Ըստ աղբյուրների՝ օրենսդիրները Բլինքենից պահանջել են հնարավոր միջոցներ ձեռնարկել Ալիեւի դեմ՝ ի պատասխան սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ներխուժմանը: Բլինքենը պատասխանել է, որ Պետդեպարտամենտը ուղիներ է փնտրում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և չի ծրագրում ռազմական օգնություն տրամադրել Բաքվին: Նա հավելել է, որ հավանականություն է տեսնում, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը հարավային ուղղությամբ կներխուժի Հայաստան։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ Հայաստանին կոչ էր արել «միջանցք» բացել հարավային սահմանի երկայնքով, որը Ադրբեջանը կապում է Թուրքիայի և Իրանի հետ սահմանակից էքսկլավին: Ալիևը սպառնացել է այդ հարցը լուծել «ուժային ճանապարհով»,- գրում է պարբերականը։

Լրահոս