Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Բաքվի կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանին

Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Բաքվի կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանին, այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։ «2023 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ԼՂ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ-անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է վերջինիս անհետանալը»,- տեղեկացրել էին Արցախի դատախազությունից:

Լրահոս