Ադրբեջանի ԱԳՆ-ն ասել է, որ «Իրանի լրատվամիջոցների հրապարակումները կարող էին շարժառիթ դառնալ»  հարձակման համար

Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները հեռանում են Իրանից: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներին։ «Բաքուն չի կարծում, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան հողի վրա», -ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության ղեկավար Այխան Հաջիզադեն։ «Մենք դատապարտում ենք այս հարձակումը եւ պահանջում ենք, որ Իրանի կառավարությունն անհրաժեշտ քայլեր ձեռնարկի սադրիչներին բացահայտելու համար։ Իրանական կողմը պետք է միջոցներ ձեռնարկի մեր դեսպանատան վրա հարձակման դեմ։ Թեհրանը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանում Ադրբեջանի դեմ իրականացվող հակաադրբեջանական արշավի առնչությամբ։ Վերջին ամիսներին իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական լայնածավալ քարոզչություն է իրականացվում, ինչը կարող էր շարժառիթ դառնալ այսօրվա հարձակման համար։ Ադրբեջանը միշտ կողմ է եղել Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններին, սակայն նման սադրանքները բացասաբար են ազդում»,- ասել է նա։

Լրահոս