Ադրբեջանը չհարձակվելու «հավաստիացումը» միայն Սյունիքի մարզի առնչությամբ է արտահայտում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հավաստիացումները, որ իրենք Սյունիքի վրա հարձակվելու նպատակ չունեն, ավելի է խորացնում ադրբեջանական սպառնալիքը: Նախ՝ չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է այդ ուղղությամբ ագրեսիայի անկանխատեսելիությունն ապահովել, երկրորդ՝ անուղղակի ասում է, որ այդ հարցը խաղաղ ճանապարհով է լուծելու: Մյուս վտանգավոր հանգամանքը՝ Ադրբեջանը չհարձակվելու «հավաստիացումը» միայն Սյունիքի մարզի առնչությամբ է արտահայտում, ինչը այլ հարցեր է առաջացնում ՀՀ մյուս մարզերի առնչությամբ: Հայաստանյան գործող իշխանությունները պատմական նվեր են թուրք-ադրբեջանական դաշինքի համար, և նրանք փորձում են իրենց հավակնությունների ու ֆանտազիայի ողջ պաշարն իրացնել, ընդ որում` նրանց համար տարբերություն չկա, թե դա ինչ ճանապարհով կարվի` խաղա՞ղ, թե՞ պատերազմական»:

Լրահոս