Ադրբեջանը ոչ միայն օկուպացնում էր Արցախի տարբեր շրջանները, այլ բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ

2018-ից մեկնարկած գործընթացները աղետալի էին բոլոր ուղղություներում, մասնավորապես՝ Զինված ուժերում իրականացվող քաղաքականության համատեքստում, «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկմանն այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «2023 ժամանակահատվածն այն փուլն էր, երբ Ադրբեջանը ոչ միայն օկուպացնում էր Արցախի տարբեր շրջանները, այլ բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ»,-ասաց պատգամավորը։ Նրա խոսքով՝ դրա նպատակը ոչ միայն բանակցային գործընթացքում Հայաստանի նկատմամբ ճնշումներն էին. «Իրավիճակի բավականին մանրազննին դիտարկումը և վերլուծությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակները ոչ միայն ուղղված են եղել բանակցային գործընթացքում առավելություն ապահովելուն կամ Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսելուն, այլ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով»։ Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանությունները հիմնական ռեսուրսը կենտրոնացնում են բոլոր այն ուղղություններով, որոնք հնարավորություն են տալիս պահպանել իշխանությունը։ «Բանակը նրանց համար մղվել է երկրորդ պլան»,-ասաց պատգամավորը։

Լրահոս