Ադրբեջանը կրակ է բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ վիրավոր կա

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն այսօր՝ ժամը 05:30-ին, կրկին կրակ էր բացել Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, դարձյալ զինծառայող էր վիրավորվել։

Լրահոս