Ադրբեջանական դիրքից կրակահերթ են արձակել Արցախի Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ

Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունից։ «Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.) զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։ Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Զ. Առաքելյանի տան տանիքը: Վնասի չափը պարզվում է: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- նշված է հաղորդագրությունում։

Լրահոս