«Աբովյան» ՔԿՀ-ն, որտեղ իրենց պատիժը կրում են կանայք ու անչափահասները, մյուս տարի կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան

ՀՀ քրեակատարողական հիմնարկների մեծ մասն անմխիթար վիճակում են, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: «Հնարավոր կլինի որևէ ձևով գոհունակություն հայտնել այն դեպքում, երբ կառուցվի մեր նոր բանտը: Այն կլինի պիլոտային բանտ մյուս բոլոր ՔԿՀ-ների համար», - նշեց նախարարը: Նրա խոսքով` «Արմավիր» ՔԿՀ-ում է իրավիճակը լավ, նորմալ ու պատշաճ պայմաններ են ապահովված, օդափոխության համակարգ է տեղադրվել: «Կարող ենք ասել, որ գոնե ունենք մեկ բանտ, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին», - ասաց նա: Մինասյանը նշեց, թե մեծ շինարարական աշխատանքներ են կատարվում «Աբովյան» ՔԿՀ-ում, որտեղ իրենց պատիժը կրում են կանայք ու անչափահասները: «Եթե որևէ խնդիր չծագի` մյուս տարի կկարողանամ ասել, որ արդեն 2-րդ բանտն ունենք, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին,» - նշեց նախարարը:

Լրահոս