Աբխազիայում տեղատարափ անձրեւները հեղեղել են Գագրան եւ վնասել ՌԴ տանող ճանապարհը 

Աբխազիայում հորդառատ անձրեւի պատճառով, որը չորեքշաբթի առավոտյան տեղացել է Գագրա առողջարանային քաղաքում, լեռնային առուները դուրս են եկել ափերից եւ հեղեղել տներն ու ճանապարհները, հայտնել է Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը: Ինչպես ճշտում է ԱԻՆ մամուլի քարտուղար Ռոման Լաբիան, ջրի բուռն հոսքերը վնասել են Աբխազիայից Ռուսաստան տանող միակ ճանապարհի ասֆալտապատ ծածկը: Մայրուղով երթեւեկությունը դադարեցվել է երեք ժամով: «Այս պահին ջուրը սկսել է իջնել։ Երթեւեկությունը մասամբ վերականգնվել է»,-ասել է նա։ Լաբիան հայտնել է, որ տարերքը վնասել է մի քանի առանձնատներ եւ մինի-հյուրանոցներ: Տուժածներ չկան։

Լրահոս