ԱԱ-2022. Մարկուս Տյուրամն ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում, Կիմպեմբեին փոխարինել է Դիսասին

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մարկուս Տյուրամն ընդգրկվել է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում եւ կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը, հաղորդում է ֆրանսիական L'Équipe-ը։ Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը ներկայացրել էր 25 խաղացողի, թեեւ աշխարհի առաջնության համար կարելի է հայտավորել 26 ֆուտբոլիստի։ 25-ամյա Տյուրամը Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 4 հանդիպում։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում Տյուրամը մասնակցել է 17 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում (1994-2008) աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած Լիլիան Տյուրամի որդին է։ Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակից դուրս է մնացել ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն, որը չի հասցրել վերականգնվել վնասվածքից հետո։ Նրան փոխարինել է «Մոնակոյի» պաշտպան Ակսել Դիսասին, հաղորդում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։ Աշխարհի առաջնության խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցները կլինեն Դանիայի, Ավստրալիայի եւ Թունիսի թիմերը։

Լրահոս