
ԱԱ. Էլիդա Քոչարյանը նույնպես պարտվեց
Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը նույնպես դուրս մնաց պայքարից։
60 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 0:5 հաշվով պարտվեց Չինաստանը ներկայացնող Յան Վենլուին:
Քիչ առաջ պարտվել էր նաեւ երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Քառորդ եզրափակիչում Գրիգորյանը 3:4 հաշվով պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լխադիրին:
6 բռնցքամարտիկով աշխարհի առաջնությանը մասնակցող Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած թիմը լքեց պայքարը: