ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին այսուհետ կնշանակի և կազատի վարչապետը

Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի կնշանակի ու կազատի ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։ Նախագիծը համարվել է անհետաձգելի և կուղարկվի Ազգային ժողով։

Լրահոս