ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին նախազգուշացրել է

ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ», - նշված է հաղորդագրությունում։

Լրահոս