Նիկոլիզմից ավելի վատ բան էլ կա՝ քաոսը. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Նիկոլիզմից ավելի վատ բան էլ կա՝ քաոսը։
Ակնհայտ է, որ նիկոլիստական ռեժիմը չունի լեգիտիմություն։ Նրան մեղադրում են թե՛ ազգայնականները եւ թե՛ ազատականները, անկախականներն ու հոգեւորականները, ռուսամետները, արեւմտամետներն ու նույնիսկ սորոսականների մի հատված։ Կա կոնսենսուս՝ նիկոլիզմի մերժման առումով։
Բացի ՔՊ-ից, բարձրաստիճան պաշտոնյաներից ու մի քանի օլիգարխներից, հանրության մնացած հատվածը հասկանում է, որ նիկոլիզմը կործանում է Հայաստանը։ Նիկոլիզմի անկմանը զուգահեռ, ավելանում է քաոսի հնարավորությունը։ Քաոսից խուսափելու համար անհրաժեշտ է ազգային-պետական ուժերի ու կառույցների համախմբում, որպեսզի Հայաստանը չդառնա պոպուլիստ-ավանտյուրիստ հակապետական գաստրոլյորների թիրախում՝ նոր փորձանք բերելով Հայաստանի գլխին։ «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է։
Նիկոլը պետք է գնա ոչ թե նրա համար, որ նրա ձայնի տեմբրը նյարդայնացնում է, այլ հակապետական ու հակազգային համակարգված գործունեություն ծավալելու համար։ Նա հանձնել է Արցախն Ադրբեջանին, պատերազմ է հայտարարել հայկականությանը՝ եկեղեցուց մինչեւ Անկախության հռչակագիր ու Հայոց պատմություն։ Նիկոլիզմի հեռացումը կարող է օգտակար լինել միայն ազգային-պետական իրական օրակարգ կրող դերակատարների իշխանության պատասխանատվությունը վերցնելու պարագայում։
Դա է պահանջում ՀՀ պետական շահը։
Հակառակ դեպքում քաոսի մեջ ենք հայտնվելու, իսկ դա կլինի արդեն վերջնական ավարտը պետականության»։
Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու ՀՀ-ի վրա, իսկ գործող իշխանությունների պարագայում վտանգավոր հետևանքները կրկնապատկվելու են
Սիրիայում իրանական հյուպատոսության թիրախավորումն Իսրայելի կողմից՝ Իրանին պարզապես այլընտրանք չէր էլ թողել` պատասխան գործողությունների գնալու և ցույց տալու, թե նման դեպքերում իր արձագանքն ինչպիսին կլինի, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Շատ տարօրինակ է, որ Իրանի դիվանագիտական հաստատության խոցումը միջազգային հանրության կոշտ հակազդեցությանը չբերեց` առանձին երկրները մի կողմ դրած, իսկ այս պարագայում Իրանին մեղադրել տարածաշրջանում անկայունություն մտցնելու հարցում, պարզապես արդար չէ:
Իրադրությունն ամբողջությամբ չի լիցքաթափվել և այս տեսանկյունից կարևոր է ԱՄՆ ջանքերը` Իսրայելին հետ պահելու և իրավիճակին նոր լարվածություն չհաղորդելու տեսանկյունից:
Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա, իսկ գործող իշխանությունների պարագայում վտանգավոր հետևանքները կրկնապատկվելու են»,-գրել է պատգամավորը։
«Անտիֆեյք»-ի աշխատակիցների են բերման ենթարկել՝ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին վերաբերող թռուցիկներ փակցնելու համար
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնել համար երկու հոգու բերման են ենթարկել, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ։ Ըստ իմ նախնական տեղեկության՝ պատճառը եղել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը։
Տղաներին տարել են Դավթաշենի ոստիկանություն»։
Իրանը այս պահին մտադիր չէ շարունակել իր գործողությունները
Իրանի Իսլամական Հանրապետությունն այս պահին մտադիր չէ շարունակել իր գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ։
«Օրինական պաշտպանության իրավունքի իրականացումն արտացոլում է Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության նկատմամբ»,– X-ի իր էջում գրել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Այս պահին Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է
Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը հայտնում է, որ այս պահին հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է։
«Նոր թարմացումներ։ Մենք ապահով ենք։ Զոհեր եւ վիրաւորներ չունենք։ Ամէն ինչ հանգիստ է։ Գնում ենք Սուրբ Յարութեան Տաճար՝ աղօթքի»,- հայտնում է նա։
Հիշեցնենք՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը վերջին շրջանում պարբերաբար հարձակումների է ենթարկվում։
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ժամանակ առ ժամանակ կանձրևի
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը` առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (16-20մ/վ):
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սերժ Սարգսյանը թշնամուն կզած պահող Արցախի հերոս է, իսկ դուք ձեր անասնաֆերմայի շեֆի գլխավորությամբ ՝ հողատու դավաճաններ
Սեփական հայրենիքը թշնամուն «հանձնածների» թիմի վառ ներկայացուցիչ և առաջամարտիկ ալեն սիմոնյանը լավ կանի ստի և ստախոսության վերաբերյալ մի փոքր զգույշ խոսի, քանի որ Հայաստանի քաղաքացիները շատ լավ հիշողություն ունեն և չեն մոռացել ոչ ալեն սիմոնյանին, ոչ պապիկյանի մասին, ոչ էլ այլոց, ովքեր նույնպես 4 տարի առաջ սենց պաթետիկ բաներ էին գրում, բայց իրականում բոլորս տեսանք թե ինչ արեցին սրանք մեր Հայրենիքի հետ:
Ուրեմն հիշեք և միշտ ականջներիդ օղ արեք՝ դուք ձեր ամբողջ անասնաֆերմայով հանդերձ էդքան չկաք, որ արտաբերեք ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի անունը։
Սերժ Սարգսյանը հաղթանակած առաջնորդ է, Սերժ Սարգսյանը թշնամուն կզած պահող Արցախի հերոս է, իսկ դուք ձեր անասնաֆերմայի շեֆի գլխավորությամբ ՝ հողատու դավաճաններ:
Պայքարս չի դադարել և ոչ մի օր․ Եղել եմ, կամ ու կլինեմ այս ազգային գոյամարտի առաջնագծում․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիներից իրեն ուղղված հարցերին։
Սմբատ Միքայելյանը արմեն Աշոտյանին հարցրել է, « Ձեզ ազատ արձակելու դեպքում կառաջնորդե՞ք ազգային շարժումը, թե պասիվ կլինեք»։
«Ինչպես տեսաք, իշխանական խունտան երկարացրեց արդեն 10 ամիս տևող կալանքիս ժամկետը ևս 3 ամսով, սակայն անգամ բանտախցից ես շարունակում եմ պայքարս՝ ինձ հասանելիք ցանկացած միջոցով․ հոդվածներ, դատական նիստերին ելույթներ, քաղաքացիների հետ այսպիսի շփում և այլն։
Նիկոլի դեմ պայքարս կուսակիցներիս հետ սկսվել է հենց 2018-ի առաջին դժնդակ օրերից և չի դադարել ոչ մի օր, ուստի եղել եմ, կամ և կլինեմ մշտապես այս ազգային գոյամարտի առաջնագծում։ Պատրաստ եմ կրել այն չափով պատասխանատվություն, որ չափով այն կարող է վստահվել ինձ իմ կուսակցության, ընդդիմության և ժողովրդի կողմից»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։
Երկրաշարժ․ Զգացվել է Երևանում, Գառնիում, Ձորաղբյուրում
Ապրիլի 13-ին` տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.21⁰ և արևելյան երկայնության 44.61⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։