Գլխավոր Քաղաքականություն Սպասում եմ պարոն Ջավադյանի՝ ինձ հետ բանավիճելու արձագանքին. Արփինե Հովհաննիսյան

Սպասում եմ պարոն Ջավադյանի՝ ինձ հետ բանավիճելու արձագանքին. Արփինե Հովհաննիսյան

Փաստորեն Կենտրոնական բանկից պահանջվեց երկու օր, որպեսզի պարզի, որ հայեցակարգը 2017 թվականի նախագիծ է։ Անկախ մարմինը, պետք է որ հերքումները հիմնավորեր՝ նոփ-նոր նախագիծը հրապարակելով։ Բայց, ախր, ինչպե՞ս հրապարակել մի բան, որը չի եղել ի բնե։ Եթե այսպիսի նախագիծ եղել է 2017 թվականին, արդարադատության նախարարությանը պետք է տեղեկացված լիներ։ Պնդում եմ, որ նախագիծը շրջանառվել է 2018 թվականին։ Հավանաբար խառնել են ուրիշ կոնցեպցիայի հետ։ Եթե մոռացել են կհիշեցնեմ:

Թե՛ իմ, թե՛ Դավիթ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակահատվածում( այդ թվում՝ 2017 ) նման նախագծի վերաբերյալ քննարկումներ չեն եղել, նախագիծ էլ չի շրջանառվել։ Եթե չարաչար սխալվում եմ, խնդրում եմ գեթ մեկ ապացույց, որ 2017 նախագիծը շրջանառվել է, ինչպես նաեւ նոր նախագիծը։

Հավանաբար, մյուս շաբաթվա ընթացքում, իբր թե «կասկածի մշուշը» ցրելու համար Կենտրոնական բանկը մեծահոգաբար կհրապարակի «իսկական» նախագիծը։ Համբերություն եմ մաղթում Կենտրոնական բանկի աշխատակիցներին, ովքեր երեւի այս ամբողջ շաբաթ-կիրակին կանցկացնեն՝ 2017 թվականի նախագիծը նորացնելով։
Հ.Գ. Սպասում եմ պարոն Ջավադյանի՝ ինձ հետ բանավիճելու արձագանքին։ Պատրաստ եմ բանավիճել ինչպես «2017» թվականի հայեցակարգի, այնպես էլ այս շաբաթ-կիրակի ստեղծվող հայեցակարգի շուրջ։

#իսկ_ով_էր_ասում_որ_մենք_խոսում_ենք_անցումային_արդարադատության_մասին
#а_ты_на_кого_подумал_Ванька
#աշխատանքային_ուիքենդ_ԿԲ
#ՀՔԾ_տապալել_է_ԿԲ_սահմանադրական_կարգը

SHARE