Գլխավոր Հասարակություն Նոր «հրեշտակ». ո՞վ է միացել Victoria’s secret-ի մոդելներին

Նոր «հրեշտակ». ո՞վ է միացել Victoria’s secret-ի մոդելներին

Victoria’s Secret հայտնի ապրանքանիշը մանրամասնորեն ընտրում է մոդելների թիմին, որպեսզի յուրաքանչյուրը հավաքածուների ցուցադրության ընթացքում հիանա «հրեշտակի» գեղեցկությամբ։ Ապրանքանիշի մոդելների շարքը համալրվել է. շքեղ «հրեշտակների» թիմին է միացել հունգարացի 25-ամյա Բարբարա Պալվինը։

Աղջիկն այդ մասին նույնիսկ չէր կարող երազել. Victoria’s Secret-ի հետ համագործակցության մասին երազում է յուրաքանչյուր մոդել։ Այն լուրջ հնարավորություններ է բացում նրանց առջեւ։

Ապրանքանիշի ներկայացուցիչները հայտարարել են, որ 25-ամյա Բարբարա Պալվինը պաշտոնապես միացել է իրենց շարքերին։ Ու թեւ աստղը շատ ավելի փարթամ մարմին ունի, քան Victoria’s Secret-ի մյուս «հրեշտակները», երկրպագուները դա ավելի շատ առավելություն եւ ոչ թե թերություն են համարել։

Ընդ որում, Բարբարա Պալվինը ներքնազգեստի ապրանքանիշի հետ արդեն իսկ համագործակցության փորձ ունի։ 2016թ.-ին նա առաջ անգամ պոդիում է բարձրացել Victoria’s Secret-ի նոր ներքնազգեստով, իսկ 2018թ.-ին Նյու Յորքի շոուի ընթացքում գրավել հանդիսատեսի սիրտը։

SHARE