Գլխավոր Հասարակություն Նոր Զելանդիայում տղամարդը LIVE ռեժիմով մտել է մզկիթ ու գնդակահարել 49 հոգու...

Նոր Զելանդիայում տղամարդը LIVE ռեժիմով մտել է մզկիթ ու գնդակահարել 49 հոգու (Video 16+)

Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակման հետևանքով զոհվել է 49, վիրավորվել առնվազն 20 մարդ: Այս մասին հայտնել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջեսինդա Արդերնը, հայտնում է Ռոյթերը:

Միջադեպը տեղի է ունեցել Քրայսչըրչ քաղաքի Ալ Նուր և Լինվուդ մզկիթներում: Ականատեսները հայտնում են, որ հրաձգությունը շարունակվել է մոտ 15 րոպե: Հայտնի է, որ հարձակման ժամանակ մզկիթներից մեկում 300 մարդ է գտնվել:

Ըստ մամուլի հրապարակումների՝ հարձակումն իրականացրել է Ավստրալիայի քաղաքացի Բրենթոն Տարանտ անունով: Հայտնի է, որ ձերբակալվել է ևս 3 հոգի՝ երկու տղամարդ, մեկ կին:

SHARE