Գլխավոր Քաղաքականություն «Հրապարակ». ԱԺ-ն բարեկամական խմբերը դիտարկում է որպես «քաղաքական տուրիզմ». Ճաշակի հարց էլ...

«Հրապարակ». ԱԺ-ն բարեկամական խմբերը դիտարկում է որպես «քաղաքական տուրիզմ». Ճաշակի հարց էլ կա

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն 3 ամսից ավելի է՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը գործում է, պատգամավորներն էլ ինտենսիվ գործուղումների են մեկնում, սակայն դեռ ձեւավորված չեն բարեկամական խմբերը։

Սա նշանակում է, որ, ինչպես նախորդների ժամանակ, այս խորհրդարանն էլ է ԱԺ-ում գործող 59 բարեկամական խմբերի գոյությունն ընկալում որպես «քաղաքական տուրիզմ», ուստի խմբերը դժվար են ձեւավորվում․ շրջագայելու ճաշակի հարց կա՝ մեկն ուզում է եվրոպական երկրի բարեկամական խմբում ընդգրկվել, մյուսը՝ ասիական եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

SHARE