Գլխավոր Հասարակություն «Ժողովուրդ». Ստիպված վարկ են վերցնում. միջազգային պահուստներն ավելացել են

«Ժողովուրդ». Ստիպված վարկ են վերցնում. միջազգային պահուստներն ավելացել են

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի միջազգային պահուստները նախորդ ամսվա ընթացքում ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ միջազգային պահուստները փետրվար ամսին կազմել են 2 մլրդ 74.3 մլն դոլար, մինչդեռ հունվարին այս թիվն ավելի քիչ էր՝ 1 մլրդ 994.2 մլն դոլար:

Ամենայն հավանականությամբ, միջազգային պահուստների ավելացման պատճառը կառավարության վերցրած նոր վարկային միջոցներն են: Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է խուսափել արտաքին պարտքի բեռն ավելացնելուց` վարելով պարտքը սպասարկելու քաղաքականություն, միեւնույն է, որոշ դեպքերում ստիպված է լինում վարկեր վերցնել:

Ու այդ վերցված գումարներն էլ, փաստորեն, փոխանցվել են պահուստային ֆոնդ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

SHARE