Գլխավոր Քաղաքականություն Ջրի շշալցման ոլորտում կիրականացվի ավելի քան 13 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

Ջրի շշալցման ոլորտում կիրականացվի ավելի քան 13 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակում «Էյ ընդ էմ ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգել։

Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող աղբյուրի և հանքային ջրի շշալցման գործարան։ Նախատեսվում է արտադրական փուլը սկսել մայիս ամսից։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 13,2 մլրդ դրամի չափով ներդրում:

Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 115 մլն դրամ։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում մինչև 2020 թվականը կստեղծվի 141 նոր աշխատատեղ` 422 հազար դրամ միջին աշխատավարձով:

SHARE