Գլխավոր Հասարակություն Ոստիկանները ներս մտան, առանց մի բան ասելու ինձ գցեցին գետնին. «Ջազվեի» աշխատակցուհի....

Ոստիկանները ներս մտան, առանց մի բան ասելու ինձ գցեցին գետնին. «Ջազվեի» աշխատակցուհի. aysor.am

Ազատության հրապարակում շարունակվում են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցերը:

Քիչ առաջ «Ջազվեի» աշխատակցուհիներից մեկը մոտեցավ Aysor.am-ին թղթակցին, ցույց տվեց ձեռքի վնասվածքն ու պատմեց, որ ինքը գտնվել է սրճարանի ներսի հատվածում ու ոստիկաններն առանց զգուշացման սկսել են այնտեղ եղած մարդկանց հրելով դուրս բերել տարածքից:

«Մոտեցան ոստիկանները, առանց ոչ մի բան զգուշացնելու՝ գցեցին գետնին, քաշեցին, որ դուրս հանեն», – ասաց նա:
SHARE