Գլխավոր Քաղաքականություն «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքն ընդունվեց երկրորդ...

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 97 կողմ քվեարկությամբ:

Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թ.-ի մայիսի 1-ը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց միաձայն՝ 98 կողմ քվեարկությամբ:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է պաշտոնյաների գույքի և եկամտի հայտարարագրերի ժամկետը երկարաձգել և 2020 թ.-ի հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմներ ներդնել:

SHARE