Գլխավոր Հիմնական Արցախի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին այսօրվա առաջարկությունս ակտիվ քաղաքական և հասարակական...

Արցախի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին այսօրվա առաջարկությունս ակտիվ քաղաքական և հասարակական քննարկումների առարկա է դարձել

Հանրային արձագանքը ճնշող մեծամասնությամբ դրական էր:

Սակայն հետաքրքիր է, որ ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը տարբեր տրամաչափի գործիչների շուրթերով հիմնականում կամ լավ չի ընկալել առաջարկությանս բուն նպատակը և իմաստը, կամ պարզապես առաջնորդվում է “լավ բան է ասում, բայց թող ինքը մեզ չասի ինչ անենք” մանկապատանեկան սկզբունքով:

Սույն պատգամավորները, անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից, լավ չեն հասկանում Արցախյան հիմնախնդրից և, ցավոք, չեն ցուցաբերում բավարար լրջություն ազգային կարևորության հարցի վերաբերյալ:

Նորից կրկնեմ, որ այդ լսումները՝

ա. շատ արդյունավետ կարող են լինել Հայաստանի քաղաքական դաշտի մեկտեղման համար Արցախյան հարցի շուրջ

բ. օգտակար կլինեն նաև ներկայիս ԱԺ պատգամավորների համար, որոնց ճնշող մեծամասնությունը չի տիրապետում խնդրին պատեհ մակարդակով

գ. կարող են ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը երկու երկրների ղեկավարների սպասվող հանդիպումից առաջ

Այնուհանդերձ, կսպասեմ ԱԺ նախագահի արձագանքին, ում փաստացի և ուղղված էր առաջարկությունս:

SHARE