Գլխավոր Միջազգային Մոնիկա Բելուչին չի հանձնվում. եւս մեկ շքեղ ֆոտոշարք

Մոնիկա Բելուչին չի հանձնվում. եւս մեկ շքեղ ֆոտոշարք

Փարիզում նորաձեւության շաբաթը ֆրանսիական 7000magazine ամսագիրը նշել է հատուկ թողարկմամբ. 300 էջ նվիրված է արվեստին, լուսանկարները ծածկում են ամբողջ էջերը։ Թողարկման աստղը 54-ամյա Մոնիկա Բելուչին է, ում լուսանկարել է հայտնի լուսանկարիչ Ռալֆա Վենիգը։ Կերպարն իսկապես նրբագեղ է. Բելուչին մարմարի նմանվող նախշերով պիջակ է կրում։ Կերպարն ամբողջացրել են խոշոր խոպոպները, արհեստական թարթիչները եւ նյուդ երանգի շրթներկը։

Երկրպագուները հիացած են. «Սքանչելի կին, գեղեցիկ լուսանկար», «Հրաշալի աշխատանք», «Փայլում ես ադամանդի նման», «Շատ եմ սիրում ձեզ, Մոնիկա, դուք իմ կուռքն եք եւ իդեալը», «Աստվածուհի», «Որքան մեծանում ես, այնքան գեղեցիկ տեսք ես ունենում»։

Հարցազրույցում Բելուչին հավաստիացրել է, որ երբեք չի դիմել պլաստիկ վիրահատության։ Նա նշում է, որ մանրազնին խնամում է մաշկը եւ չի վախենում խոշոր պլաններից։

Կարծում ենք՝ Մոնիկան երիտասարդ տեսք ունի նաեւ երջանիկ անձաական կյանքի շնորհիվ. նա այժմ հանդիպում է 36-ամյա նկարիչ Նիկոլաս Լեֆեւրի հետ։ Ամեն դեպքում, դերասանուհին չի շտապում ամուսնանալ։ Նա խոստովանել է, որ նախքան երրորդ ամուսնությունն ամեն բան հանգամանորեն կգնահատի։

Լուսանկարները՝ Instagram

SHARE