Գլխավոր Տնտեսություն ԵՏՄ-ն Հայաստանի տնտեսական շահերի խթանման համար հիմնական շուկա է եւ ուղղություն. նախարար

ԵՏՄ-ն Հայաստանի տնտեսական շահերի խթանման համար հիմնական շուկա է եւ ուղղություն. նախարար

Առաջիկա տարիներին կբարձրանա երրորդ երկրներից ԵՏՄ  անդամ երկրներ ոսկյա իրերի եւ ադամանդների ներմուծման մաքսատուրքը: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին ներկա դրության եւ Եվրասիական տնտեսական ինտեգրման իրավիճակի, ինչպես նաեւ դրա արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունների թեմայով  քննարկմանն այս մասին հայտնեց  հիմնական զեկուցող,  ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, ընթացիկ տարվա հունվարի 1-ից Հայաստան ներկրվող ոսկյա եւ ադամանդյա իրերի դեպքում արդեն կիրառվում է երեք տոկոսանոց մաքսատուրք: Ընդ որում, 2020 թվականին մաքսատուրքը  կկազմի 6 տոկոս, 2021 թ.` 10 տոկոս, իսկ 2022 թ., 15 տոկոս:

Միեւնույն ժամանակ, նախարարը նշեց, որ ԵՏՄ-ն Հայաստանի տնտեսական շահերի խթանման համար հիմնական շուկա է եւ ուղղություն: Նա հավելեց, որ 2018 թ. Հայաստանից արտահանվել է մոտ 2,4 միլիարդ դոլարի ապրանք, որից 680 միլիոնը ԵՏՄ անդամ երկրներ:

SHARE