Գլխավոր Քաղաքականություն Հայաստանի արտգործնախարարը Մյունխեն է մեկնում

Հայաստանի արտգործնախարարը Մյունխեն է մեկնում

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ից 17-ը կմեկնի Մյունխեն:

Այդ մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարության Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարարը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ:

SHARE