Գլխավոր Հասարակություն «ԵՊՀ 100-ամյակն առանց Արամ Սիմոնյանի». մի խումբ ուսանողներ պահանջում են ԵՊՀ ռեկտորի...

«ԵՊՀ 100-ամյակն առանց Արամ Սիմոնյանի». մի խումբ ուսանողներ պահանջում են ԵՊՀ ռեկտորի հրաժարականը

«ԵՊՀ 100-ամյակն առանց Արամի» կոչերով ԵՊՀ մի խումբ ուսանողներ այսօր իրազեկման երթ անցկացրին։

Նրանք  պահանջում էին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ինչպես նաև, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը գումարի արտահերթ նիստ և անվստահություն հայտնի ռեկտորին։

Ուսանողները շրջեցին ԵՊՀ բոլոր մասնաշենքերի բակերով և ուսանողությանը հորդորեցին միանալ ցույցին։ Երթն ավարտվեց ԵՊՀ գլխավոր մասնաշենքում, որտեղ ուսանողներն իրենց նամակը փոխանցեցին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին։

Երթին մասնակից ուսանող Դավիթ Սիմոնյանի խոսքով՝ ԵՊՀ ռեկտորը 13 տարվա պաշտոնավարման ընթացքում արել է հակաուսանողական բազմաթիվ քայլեր․ «ԵՊՀ-ն այսօր ունի բազմաթիվ  խնդիրներ։ Վերջին բացահայտումները ցույց են տվել, որ ԵՊՀ-ում տեղի են ունեցել ֆինանսական չարաշահումներ, մասնավորապես՝ Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ-ի հյուրատունն աշխատում է «մինուսով»։ Արամ Սիմոնյանը պետք է այլևս չզբաղեցնի ԵՊՀ ռեկտորի պաշտոնը»։

Խոսելով հետագա քայլերի մասին՝ ուսանողները շեշտեցին՝ «Կախված է արձագանքից»։

Բողոքի ակցիայի ավարտին ուսանողները հայտարարեցին՝ վաղը՝ 9։30-ին, շարունակելու են իրազեկման ակցիան։

Comments
SHARE