Գլխավոր Տնտեսություն «Գազպրոմ Արմենիա»-ն դիրքերը զիջում է․ «Ժողովուրդ»

«Գազպրոմ Արմենիա»-ն դիրքերը զիջում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018թ. հազար խոշոր հարկատուների ցանկն ուշագրավ փոփոխություններ է կրել. երբեմնի առաջատար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զիջել է դիրքերը: Հիմա այս ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որ 42.2 մլրդ դրամի հարկային վճարում է կատարել, մինչդեռ 2017թ.-ին այս ընկերությունը վճարել էր 34.7 մլրդ դրամ` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Այս ցուցակի երկրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որի հարկային վճարները կազմել են 41.4 մլրդ դրամ, մինչդեռ 2017թ. այն հինգերորդ հորիզոնականում էր: Իսկ տարիներ շարունակ հազար հարկատուների ցուցակը գլխավորած ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այս անգամ հայտնվել է երրորդ հորիզոնականում, թեեւ նախորդ տարվա համեմատ` մի փոքր ավելի շատ հարկ է մուծել. եթե 2017թ. «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարկերը 39.7 մլրդ էին, 2018թ. դրանք կազմել են 39.9 մլրդ դրամ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

SHARE