Գլխավոր Հիմնական Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու չէ վերահսկել սեփական լեզուն....

Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու չէ վերահսկել սեփական լեզուն. Շարմազանովը՝ Փաշինյանին

Խելացի չէ չափից ավել վստահել սեփական իմաստությանը։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեջբերումը Մահաթմա Գանդիի խոսքից։

«Քիչ առաջ մերօրյա հեղափոխական-վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննադատելով իր ընդդիմախոսներին, մեջբերում է արել Մահաթմա Գանդիից ու նշել, թե «սկզբում քո վրա ծիծաղում են,բայց վերջում դու հաղթում ես»։

Հ.Գ. Հրապարակային տարաձայնությունը առաջընթացի գրավականն է»,– գրել է Շարմազանովը։

Comments
SHARE