Գլխավոր Միջազգային Մոնղոլիայում անատամ դինոզավրերի նոր տեսակ են հայտանբերել

Մոնղոլիայում անատամ դինոզավրերի նոր տեսակ են հայտանբերել

Գոբի անապատում գիտնականները գտել են նախկինում անհայտ դինոզավրերի մնացորդներ, որն արտաքնապես մեծ հավի է հիշեցնում, հաղորդում է Daily Mail-ը: Նրան անվանել են Gobiraptor minutus (Գոբիրապտոր): Նրա մնացորդները մոտ 100 մլն տարեկան են: Դինոզավրը պատկանում է օվիրապտորոզավրերի ընտանիքին: Նախկինում թռչուններին նմանվող սողուններն ապրում էին Ամերիկայում, Եվրոպայում:

Գոբիրապտորն առանձնանում է ամուր ծնոտներով, բերանի ուժեղ մկաններով եւ ատամների բացակայությամբ: Մասնագետները վիճում են դինոզավրի սնվելու թեմայով: Մի մասը կարծում է, որ նա խոտակեր է եղել, իսկ մյուսները կարծում են, որ  նա կարող էր մոլյուսկներ եւ ձվեր ուտել: Մասնագետների խոսքով՝ նրանց կողմից գտնված դինոզավրը դեռ ձագ է: Մեծահասակ Գոբիրապտորները 225 կգ են կշռել եւ մինչեւ 3 մետր հասակ են ունեցել: Նոր անատամ դինոզավրի ուսումնասիրությամբ զբաղվել է Սեուլի համալսարանից Յոունգ Նամ Լին:

SHARE