Գլխավոր Միջազգային Հայաստանում Ռուսաստանի դեսպանը ծաղիկներ է դրել Գրիբոյեդովի հուշարձանին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը ծաղիկներ է դրել Գրիբոյեդովի հուշարձանին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինի գլխավորությամբ, փետրվարի 8-ին այցելել են մայրաքաղաքի կենտրոնական գերեզմանատանը թաղված դիվանագետների շիրիմներ, ինչից հետո ծաղիկներ են դրել քաղաքի կենտրոնում գտնվող Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանին։

Լրագրողների հետ զրույցում դեսպանը, մասնավորապես, նշել է, որ դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շատ ավելի լայն հարաբերությունների մի մասն են, որոնք կապում են երկու երկրների ժողովուրդներին։ «Դրանք հարաբերություններ են, որոնք խոր պատմություն ունեն, խոր ավանդույթներ, եւ ես պետք է ասեմ, որ այդ պատմությունը, այդ ավանդույթները, մեր փոխհարաբերությունների ոգին, որ առկա են հարյուրամյակներ, իրենց մասին վկայում են նաեւ այսօր։ Այսինքն՝ դա այն է, ինչը որոշում է մեր հարաբերությունների հաջորդականությունը»,- նշել է Կոպիռկինը։

SHARE