Գլխավոր Տեսանյութեր Գազի ներքին սակագների մասին բանակցությունների վերաբերյալ դեռ նորություններ չկան. «Գազպրոմ Արմենիա»

Գազի ներքին սակագների մասին բանակցությունների վերաբերյալ դեռ նորություններ չկան. «Գազպրոմ Արմենիա»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախազգուշացումը կապված է հավաստի տվյալների հիման վրա տեղեկությունների տրամադրման ժամկետների խախտման հետ: Այս մասին փետրվարի 6-ին ՀԾԿՀ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

«Հավաստի տեղեկությունների տրամադրումը մեր կողմից որակվել է որպես բավարար հիմք ավելի ուշ ժամկետում անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար», – բացատրեց Միրումյանը:

Հարցին՝ արդյոք սպասվում են որևէ ներդրումներ և կարող է արդյոք ընկերությունը տարին ի վնաս իրեն ավարտել հանրապետության համար գազի գնի բարձրացման ֆոնին, նա ասաց, որ բոլոր հարցերը քննարկման փուլում են և դեռ ոչ մի նորություն չի կարող հաղորդել:

Միրումյանը նշեց, որ  իշխանությունների հետ գազի ներքին սակագների վերաբերյալ քննարկումները  պետք է ավարտվեն ամսվա ընթացքում։

«Եղել են քննարկումների համար նախատեսված որոշակի նախնական ժամկետներ` հայտարարության պահից սկսած մոտ երկու ամիս, բայց բացառված չէ, որ դրանք կարող են ավելի երկար տևել», – ասաց Միրումյանը։

Միրումյանը նշում է, որ քննարկումները վերաբերվում են բոլոր ուղղություններին` հիմնանորոգում, ներդրումային ծրագիր, կորուստներ և այլն։

Comments
SHARE