Գլխավոր Հասարակություն Հիվանդը դու ես տղա ջան. Ծառուկյանին զայրացրին

Հիվանդը դու ես տղա ջան. Ծառուկյանին զայրացրին

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստին մինչև նիստի ավարտը ներկա գտնվեց։ Նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք դժվար չէր այդքան նստել նիստերի դահլիճում և արդյոք ինքը դիսկոմֆորտ չի զգում, ինչին ի պատասխան Ծառուկյանն ասաց. «Չէ, շատ հաճելի էր նստած, չեմ էլ ուզում հելնեմ», – ասաց նա։ Ծառուկյանին զայրացրեց հարցն այն մասին, որ հնարավոր է նորից հիվանդանա և բացակայությունների համար բժշկական թղթեր ներկայացնի. «Հիվանդը դու ես տղա ջան, չի կարելի չէ մարդուն վիրավորել», – հակադարձեց նա։

SHARE