Գլխավոր Քաղաքականություն Համոզված եմ, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները` համընդհանուր խնդիրները լուծելու ուղղությամբ. Բակո...

Համոզված եմ, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները` համընդհանուր խնդիրները լուծելու ուղղությամբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Հուսով եմ, որ, վերստանձնելով այս բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք և Ձեր ղեկավարած կառավարությունը կշարունակեք անել հնարավորը Հայաստանի Հանրապետության զարգացման, երկրի ու ժողովրդի պաշտպանունակության ու անվտանգության համակարգի զորացման, տնտեսական առաջընթացի ապահովման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Համոզված եմ, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները համատեղ ուժերով հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության աստիճանը շարունակաբար բարձրացնելու և համընդհանուր խնդիրները լուծելու ուղղությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ»։

 

SHARE